News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճիշտը մեկն է՝ չես դադարեցրել ավելի վաղ, որ քեզ չասեն «հող հանձնող», դու մաշել ես մեզ, սպանել ես այդքան մարդ մի բանի համար՝ որ ասես «դե ինչ անեմ , կռվեցինք, բայց դե պարտվեցինք»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին  նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով վարչապետ Փաշինյանի գրառմանը:

«Անբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի փաշինյանին։ Անկեղծ չգիտեմ՝ սա ինչ է, ինչի մասին է, ինչ կամ ում արյունն է հոսում իր երակներով։ Բայց մի բան ակնհայտ է՝ մարդը արժեք չունի իր համար։ նա մարդկանց լկտիաբար խաբում է՝ թե բա շուտ կանգնացնեի պատերազմը նույնն վիճակն էր լինելու։

Ա՜յ պրիմիտիվ սուտասան՝

Ա՜յ ազգային չարիք

Նախ՝ Մոսկվա ես գնում, գոնե ֆայմիր ու Պուտինին սուտասան մի դարձրա։ Ինքն էլ է ասել, որ ավելի լավ պայմաններով կարող էր դադարել պատերազմը ու Շուշին երբեք չի եղել բանակցային սեղանին։

Ու երկրորդ՝ տարածքային կորուստները հլը մի կողմ, ուզու՞մ ես ասել, որ պատերազմի 20-րդ օրը, 5-րդ օրը կամ 44-րդ օրը նույն 5000 զոհերը, նույն 10000 վիրավորները ու նույն քանակի անհետ կորածներն ու գերիներն էին լինելու՞։ Հա՞: Դե իհարկե չէ!

Ճիշտը մեկն է՝ քո չդադարեցնելու պատճառով են շատերը սպանվել, վիրավորվել ու գերի ընկել։ Արյունռուշտ պաթոլոգիկ սուտասան։ Ապրի՜ր սրա հետ։ Քնի՜ր ու արթնացիր սրա հետ։ Սթափ ժամանակ նայի՜ր հայելու մեջ ու հիշի՜ր կա մի մեղավոր ու այդ մի մարդը ԴՈՒ ես!!!!!

Ճիշտը մեկն է՝ չես դադարեցրել ավելի վաղ, որ քեզ չասեն «հող հանձնող», դու մաշել ես մեզ, սպանել ես այդքան մարդ մի բանի համար՝ որ ասես «դե ինչ անեմ , կռվեցինք, բայց դե պարտվեցինք»։ Մենակ այս մի նախադասության համար։ Իշխանությանդ համար։ Այն իշխանության, որ էլ չունես»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ