News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ ռուս զինվորականների օպերատիվ խումբը պետք է դուրս բերվի Մերձդնեստրի տարածքից եւ զենքը` եւս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սանդուն նշել է, որ Մերձդնեստրում Ռուսաստանի Դաշնության օպերատիվ խմբի վերաբերյալ Մոլդովայի կողմից երբեւէ պայմանավորվածություն չի եղել:
Մոլդովայի նոր նախագահը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահներին ԵԱՀԿ հովանու ներքո քաղաքացիական դիտորդական առաքելությամբ փոխարինելուն:

Մերձդնեստրը, որի բնակիչների 60 տոկոսը ռուսներ եւ ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ: 1992-ին` Մոլդովայի իշխանությունների կողմից խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհաջող փորձից հետո, Մերձդնեստրը փաստացի Քիշնեւի վերահսկողությունից դուրս տարածք դարձավ: Խաղաղությունը հակամարտության գոտում պահպանում են 402 ռուս, 492 մերձդնեստրցի, 355 մոլդովացի եւ Ուկրաինայի կողմից տասը ռազմական դիտորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ