News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ դատախազության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիան դեռևս 2017թ.-ի դեկտեմբերի 9-ին ստորագրված հուշագրով համագործակցում են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում տեղեկատվության փոխանակման, աշխատանքային քննարկումների և համատեղ այլ նախաձեռնությունների միջոցով հանրային մասնակցայնության բարձրացման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը նպաստելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության  ապահովման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտներում:

Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում ՀՀ դատախազության առանցքային դերն ու նշանակությունը՝ վերոնշյալ համագործակցության շրջանակներում Դատախազությունը մասնակցության հրավեր է ստացել Շվեդիայի կառավարության աջակցությամբ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի մաս կազմող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին: Վերջինիս նպատակն է խթանել երիտասարդության մասնակցությունն ու դերը կոռուպցիայի դեմ պայքարում, ամրապնդել հայ աշակերտների և ուսանողների գիտելիքներն ու կարողությունները հակակոռուպցիոն ոլորտում և բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն ընկալման և գիտակցության մակարդակը: Ծրագրի շրջանակում ձևավորված «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»-ում հակակոռուպցիոն կրթություն է ստանում ավելի քան 120 ուսանող, երիտասարդ մասնագետ՝ ՀՀ բոլոր մարզերից:

Այս ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա ընթացքում հակակոռուպցիոն ակումբի ունկնդիրներն առցանց հարթակում առանձին հանդիպումներ են ունեցել Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանի, Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մնոյանի հետ:

Դատախազները ներկայացրել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում Դատախազության դերն ու գործառույթները, առանձնահատկությունները, առաջնայնությունները, մարզային կտրվածքներով արձանագրված արդյունքները, կոռուպցիոն դեպքերի  դեմ պայքարի իրավական մեխանիզմները։

Դատախազներն անդրադարձել  են նաև ՀՀ-ում գործարկված Ազդարարման համակարգի, ազդարարման էլեկտրոնային հարթակի գործունեությանը, ինչպես նաև՝ ձևավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներին: Նրանք կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում բոլորի, հատկապես՝ երիտասարդության ակտիվ մասնակցությունը՝ հանրության իրավագիտակցության և իրավապահ մարմինների հետ գործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի ունկնդիրներն առցանց հարթակում հանդիպել են նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Անի Սարգսյանի հետ: Անի Սարգսյանը ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի առանձնահատկությունները, նշանակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության, սոցիալական արդարության, պետության խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Դատախազն ունկնդիրներին ներկայացրել է նաև Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության գործառույթները, ձևավորման յուրահատկությունները:

 Վերոնշյալ հանդիպումների շրջանակներում ծավալվել են երկուստեք շահագրգիռ և բովանդակալից քննարկումներ:

 ՀՀ դատախազությունը հետևողական է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության խորացման հարցում, որի համատեքստում նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

Տպել
Ամենաշատ