News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանի փողոցներում բողոքի ակցիա իրականացրածների մի մասը պարտադիր ժամկետային ծառայություն չի անցել, պատերազմին էլ չի մասնակցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նխագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԱԾ հատուկ մեկ անգամ կրկին հիշեցնեմ Արցախի նախագահի խոսքերը, որոնք այդպես էլ չհերքեցիք, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը փախել է ռազմադաշտից, չի համաձայնվել առաջնագիծ մեկնել։

Արցախի նախագահի հայտարարությունից հետո կամ դա պետք է հերքեիք կամ համազգեստ, ուսադիր հանեիք ու գետինը մտնեիք։

Դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի անձնական քմահաճույքները ապահովող խմբակ։

Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում։

Հասկացեք, Նիկոլ Փաշինյանը իրավիճակը հասցրել է մի կետի, երբ մեր Արցախի շուրջ 80%-ն արդեն թշնամու վերահսկողության տակ է, Հայաստանի սահմանները խիստ խոցելի, մի քանի հազար հայ մարդ է զոհվել, շատերը հաշմանդամ դարձել, մեծ թվով մարդկանց ճակատագիր հայտնի չէ՝ գերեվարվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում մնացած մարմիններ։

Իսկ դուք, ինչո՞վ եք զբաղված, Նիկոլի կլոունադան ե՞ք ապահովում, դուք ամոթի, արժանապատվության մասին լրիվ մոռացել ե՞ք։

Մի արեք, հետ կանգնեք ձեզ, ձեր կառույցին ոչ հարիր պահվածքից եւ վերջապես զբաղվեք նրանով ինչով պետք է զբաղվեք»:

ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանի փողոցներում բողոքի ակցիա...

Опубликовано Tigran Abrahamyan Вторник, 1 декабря 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին
Կրկնենք՝ ֆեյքաշինության հսկայածավալ գործընթացի մեջ մտած, մի մատի հրահանգով «շեֆին» աստվածացնող...
«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով
Կոռուպցիան հեռու ման չգալու համար՝ դիտենք վարչապետի դստեր հայտարարագիրը...
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ