News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ամիրյան փողոցում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ակիվիստին միտումնավոր վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 19-ին բողոքի ակցիաներ են իրականացվել։ Այդ օրը ակցիայի մասնակիցները փակել էին Ամիրյան փողոցը, որի ընթացքում ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին միտումնավոր վրաերթի է ենթարկել։

Տպել
Ամենաշատ