News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը որեւէ բաժնեմասով կամ գրավի իրավունքով կապված չէ արտասահմանյան իրավաբանական անձի կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձի հետ, իր բաժնետերերով եւ ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է: Այս մասին ընկերությունը հայտարարել է՝ արձագանքելով սոցիալական կայքերում տարածված տեղեկատվությանը, որտեղ խոսվում է «Արմենթել» ընկերության վաճառքի մասին:

«Հայտնում ենք, որ ԹԻՄ ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «Արմենթել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, իսկ ԹԻՄ ՍՊ ընկերության սեփականատերերն են ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները։

Ընկերությունը որեւէ բաժնեմասով կամ գրավի իրավունքով կապված չէ արտասահմանյան իրավաբանական անձի կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզ անձի հետ, Տելեկոմ Արմենիան իր բաժնետերերով եւ ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է:

Հարցերի դեպքում զանգահարեք 095555060 կամ գրեք [email protected]»,- ասվում է հաղորդագրությունում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ