News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իսրայելը ստացել է գերմանական արտադրության ամենաառաջատար Saar-6 («Վահան») ռազմանավը: Saar-6-ը, որը խարսխ է գցել Հայֆայի նավահանգստում, եւ նույնպիսի երեք այլ նավեր, որոնք կժամանեն հաջորդ տարի, 15-ի կհասցնեն հրթիռային նավերի քանակը իսրայելական նավատորմում, որը, չնայած փոքր է, առաջադրանքներ է կատարում նույնիսկ Կարմիր ծովից հեռու:

Իսրայելը ցանկանում է նաեւ պաշտպանել Լիբանանի մերձակայքում գտնվող բնական գազի օֆշորային հանքերը, որոնց հետ ծովային սահմանի շուրջ մինչ այժմ անհաջող բանակցություններ է վարում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։

«Իսրայելի ափերի մոտ գազի հանքավայրերի երկար սպասված հայտնաբերումը անհրաժեշտություն առաջացրեց մշակել ծրագիր, որը կապահովի պաշտպանությունը»,- նավահանգստում կայացած արարողության ժամանակ ասել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը:

Իսրայելի ռազմածովային նավատորմը գազի աշտարակների համար սպառնալիք է տեսնում լիբանանյան «Հըզբոլլահի» կողմից, հատկապես այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է վրեժխնդիր լինել միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար, որի մեջ մեղադրել է Իսրայելին:

Ի տարբերություն իսրայելական հրթիռային նավերի նախկին մոդելների, Saar-6-ը հագեցած կլինի հակազդեցության էլեկտրոնային միջոցներով՝ ինչպես հարթ հետագծով թեւավոր հրթիռների, այնպես էլ հրթիռները բարձր անկյան տակ խոցելու համար Iron Dome համակարգի ծովային տարբերակի դեմ:

Ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպայի խոսքով՝ դրանք նախազգուշական միջոցներ են իրանական արտադրության «Յախոնտ» թեւավոր հրթիռների եւ «Խալիջ Ֆարս» հրթիռների դեմ, որոնք, Իսրայելի կարծիքով, «Հըզբոլլահի» զինանոցում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ