News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ իրանցի առաջատար միջուկային գիտնականի սպանության հետեւում Իսրայելն է կանգնած: Միեւնույն ժամանակ, նա հրաժարվել է ասել, թե արդյոք Թրամփի վարչակազմը նախքան հարձակումը գիտեր դրա մասին կամ արդյոք աջակցություն է ցուցաբերել, հայտնում է CNN-ը

Նրա խոսքով՝ նախկինում իսրայելցիները Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնում էին իրենց նպատակները եւ գաղտնի գործողությունները: Սակայն նա չի ասել, թե արդյոք նրանք այդպես են վարվել նաեւ այս պարագայում: Պաշտոնյան նշել է, որ ուրբաթ օրը սպանված իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն վաղուց էր իսրայելցիների թիրախում:

Իրանը հարձակման մեջ մեղադրել է Իսրայելին եւ ասել է, որ գործողությունը «Մոսադ»-ին հատկանշական գծեր է ունեցել: Չնայած Իրանը չի ներկայացրել Իսրայելի մասնակցության որեւէ ապացույց:

Իսրայելը չի հերքել եւ պատասխանատվություն չի վերցրել Ֆախրիզադեի մահվան համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ