News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի 46 րոպե տեւողությամբ տեսաուղերձ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջին, որում կրկին հայտարարել է կեղծիքների եւ խախտումների բազմաթիվ դեպքերի մասին երկրում անցկացված համընդհանուր ընտրություններում: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել պայքարը «քվեարկության ազնվության» եւ միայն «օրինական ձայների» հաշվարկի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի սահմանադրական գործընթացը շարունակվի: Մենք պատրաստվում ենք պաշտպանել քվեարկության ամբողջականությունը` ապահովելով, որպեսզի յուրաքանչյուր օրինական ձայնը հաշվվի, իսկ անօրինական ձայները` ոչ»,- ասել է հանրապետականը:

Թրամփի պնդմամբ` փոստով քվեարկությունը, որին պնդում էին դեմոկրատները, աննախադեպ ընտրակեղծիքների է հանգեցրել: «Ես ուզում եմ բացատրել փոստով քվերակության կոռումպացված սխեման, որը կանոնավոր կերպով օգտագործվում է դեմոկրատների կողմից, որը հնարավորություն է տվել փոփոխել ձայները, հատկապես` տատանվող նահանգներում: Չնայած վաղուց հայտնի էր, որ դեմոկրատների ​​քաղաքական մեքենան մասնակցում է ընտրակեղծիքներին, սակայն այն, ինչ փոխվեց այս տարի, սաստիկ ճնշումն էր դեմոկրատների կողմից` տասնյակ միլիոնավոր քվեաթերթիկներ տպելու եւ փոստով ուղարկելու անհայտ ստացողներին` առանց պաշտպանության որեւէ երաշխիքների, դա թույլ տվեց, որպեսսզի աննախադեպ մասշտաբով կեղծիքներ եւ չարաշահումներ տեղի ունենան»,- համոզված է ԱՄՆ ներկայիս նախագահը:

Նա նաեւ հայտարարել է, որ եթե կեղծիքների մասին մեղադրանքները ճիշտ են, ապա դեմոկրատ Բայդենը չի կարող լինել երկրի հաջորդ նախագահը: «Եթե մենք խարդախության հարցում ճիշտ ենք, Բայդենը չի կարող նախագահ լինել: Մենք խոսում ենք հարյուր հազարավոր ձայների մասին»,- ասել է Թրամփը:
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի ճանաչել միայն արդար նախագահական ընտրությունների արդյունքները: «Այս ընտրությունները մեծ խաբեություն են դարձել, ինչ նախկինում երբեք չի եղել: Դիտորդներին թույլ չեն տվել հետեւել ընտրություններին, դա անօրինական է,- ասել է նա:- Ընտրությունները կեղծվել են, բոլորը գիտեն այդ մասին: Ես դեմ չեմ լինի, եթե պարտվեմ ընտրություններում: Բայց ես ուզում եմ ազնիվ կերպով պարտվել: Ես չեմ ուզում, որպեսզի այն [հաղթանակը] գողացվի ամերիկացիներից»:

«Դա է այն, ինչի համար մենք պայքարում ենք: Մենք այլ ելք չունենք,- նշել է նա:- Մենք ապացույցներ ունենք, եւ դա ակնհայտ է: Լրատվամիջոցներից եւ նույնիսկ դատարաններից շատերը չեն ցանկանում դա ընդունել, չնայած գիտեն, որ դա ճիշտ է: Նրանք գիտեն, թե ով է հաղթել ընտրություններում, բայց հրաժարվում են ընդունել, որ մենք ճիշտ ենք»: «Ի վերջո, ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշգրիտ արդյունք: Հուսով եմ, որ Բայդենը եւս»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Կան տասնյակ հազարավոր ձայներ, որոնք կարող են փոխել քվեարկությունները նահանգներում»:

Ըստ հանրապետականի` իր շտաբը վերջին շաբաթներին բավականաչափ ապացույցներ է հավաքել` ընտրությունների արդյունքը փոխելու համար: «Ոմանք հայտարարում են, որ դա ապշեցուցիչ է, սակայն ընտրությունների արդյունքները փոխելու համար շատ ուշ է: Իհարկե, հաղթողին որոշելու եւ սերտիֆիկացնելու համար շատ ժամանակ է պետք,- շարունակեց Թրամփը:- Թույլ մի տվեք, որպեսզի ուրիշները գողանան ձեր ընտրությունները»:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նեվադա եւ Փենսիլվանիա նահանգներում կարելի էր արտահերթ քվեարկել` առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու: «Շատ ամերիկացիներ կցնցվեն` իմանալով, որ ոչ մի նահանգ քվեարկությունից առաջ քաղաքացիությունը չի ստուգում: Սա ազգային խայտառակությում է»,- շեշտել է նա: «Այս ամենը միայն իմ քարոզարշավի մասին չէ, թեեւ դա ավելի շատ կապված է նրա հետ, թե ով է լինելու հաջորդ նախագահը: Այս ամենը մեր ընտրությունների հանդեպ հավատն ու վստահությունը վերականգնելու մասին է»,- ասել է Թրամփը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ