News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորող նախագիծ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։

Մասնավորապես, գործող օրենքը նախատեսում է, որ գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում են պաշտոնային դրույքաչափը, որը, սակայն, վճարվում է միայն այն բանից հետո, երբ հաստատվում է, որ գերության մեջ հայտնվելը՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու կամ կամովին գերի հանձնվելու հետևանք չէ։

Գործող օրենքով, փաստացի, գերեվարված զինծառայողները դիտարկվում են մեղավոր՝ մինչ այն պահը, երբ նրանք կապացուցեն, որ հանցանք չեն գործել։

Այսինքն՝ խախտվում է Սահմանադրությամբ նախատեսված անմեղության կանխավարկածը։ Ավելին՝ սա բացարձակապես այն վերաբերմունքը չէ, որին արժանի են մեր զինծառայողները։

Միաժամանակ, օրենքը որևէ պետական աջակցություն չի նախատեսում անհայտ կորած զինծառայողների, գերի ընկած ժամկետային զինծառայողների, կամավորագրված կամ այլ քաղաքացիական անձանց համար։

Նախագծով առաջարկվում է գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված զինծառայողների, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացնել ամենամսյա դրամական օգնություն, քանի դեռ հարուցված վարույթով չի ապացուցվել հանցագործության փաստը։

Նախագծով առաջարկվում է նաև ամենամսյա նպաստ վճարել գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին։

Գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորող նախագիծ:...

Опубликовано Edmon Marukyan Среда, 2 декабря 2020 г.
Տպել