News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ եւ կառույցներ հանդես են եկել հայտարարություններով եւ ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի եւ նրա թիմի հրաժարականը։

ՀՅԴ-ից հայտնում են, որ անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգեւոր կառույցներ:

Այսպիսով, Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը:

Ստորեւ ներկայացնում ենք այդ կազմակերպությունների եւ կառույցների ցանկը:

•        Քուվեյթի Ազգային կառույցներ

•        ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

•        Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն

•        ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն

•        ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն եւ Լիբանանի Երիտասարդական Միություն

•        Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն

•        ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

 ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն

•        ՀՅԴ Հյուսիսային եւ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ

•        ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե

•        Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ

•        ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

•        ԱՄՆ Արեւելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե

•        ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

•        ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

•        Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր

•        Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն,  Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական

ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի

Մասնաճյուղ

•        Թեհրանահայ 17 միություններ

•        ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե

•        Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն

•        ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն

•        ՀՅԴ Անգլիայի շրջան

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ