News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերին նախօրեին ադրբեջանցիներ են մոտեցել, որոնք հայ դիրքապահներին պահանջ են ներկայացնել, թե այդտեղ իրենց դիրքերը պետք է լինեին։

Միջադեպի մանրամասները NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ նշելով, որ հակառակորդը մոտեցել է Արավուսի դիրքերին, նրանց հետ է զրուցել ջոկատի հրամանատար, Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Ներքեւից բարձացել են դեպի վերեւ՝ այն պոստերը, որտեղ մեր տղաներն են կանգնած։ Քարտեզները ձեռքներին ինչ-որ ճշտումներ էին անում, որ էս պոստում իբր, թե իրենք պետք է կանգնեն։ Արգամ Հովսեփյան իրենց հետ մաքուր ադրբեջաներենով խոսել է, որ քարտեզով մենք ճիշտ տեղում կանգնած ենք, սարի մի մասը մերն է ընկնում, մյուսը մասը՝ իրենցը, եթե ուզում են՝ իջնեն, ներքևում կանգնեն։ Զրույցը նորմալ է անցել, լարվածություն չի եղել, իրենք հետ են գնացել։ Մենք էդտեղից չենք իջնելու, կանգնած ենք ու էդպես էլ մնալու ենք։ Եթե մենք մեր տեղում կանգնում եւ պնդում ենք մեր կարծիքը, ապա դրա հետ ստիպված են հաշվի նստել բոլորը, եւ ոչ թե ով ինչ ասի՝ մենք ենթարկվենք»,- ասաց Ներսես Շադունցը։

Ներսես Շադունցի խոսքով՝ ադրբեջանցիները 10 հոգով են եղել՝ հրամանատարը, մարտական գծով տեղակալը ու զինծառայողներ։

«Սպաների ձեռքին առհասարակ զենք չկար, իսկ զինվորների ձեռքին զենք կար, բայց սպիտակ դրոշով են եղել։ Նույն եղել է մեր կողմում, հրամանատարի հետեւի մի քանի հոգին զենքով են եղել, իսկ հրամանատարն առանց զենքի»,- ասաց նա՝ նշելով, որ դրանից հետո ոչ մի այլ միջադեպ չի գրանցվել։

«Ես ասել եմ՝ ամեն մեկդ ձեր պոստում կանգնեք, ձեր ծառայությունը իրականացրեք, իրենք գալու են կանգնեն, նայեն, կխոսեցնեն՝ կխոսեք, չեն խոսեցնի, իրենք թողելու են գնան»,- ասաց նա։

Դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնելուց հետո Տեղ խոշորացված համայնքը սահմանակից է դարձել Ադրբեջանին։ Սահմանի երկարությունը ընդհանուր առմամբ 60 կմ է, համայնքի 7 գյուղերից միայն Քարաշենն է, որ սահմանամերձ չի։ Սահմանամերձ դառնալը, թեեւ արոտավայրերի կրճատման կամ դրանց սահմանակից դառնալու պատճառով դժվարացրել է գյուղացիներից շատերի առօրյան, սակայն նրանք իրենց տները լքել չեն պատրաստվում։

«Երեւանի հրապարակը սկսվում է հենց Տեղ համայնքից, տեսե՞լ եք՝ որեւէ սյունեցի ինչ-որ հարցում զիջման գնա, չենք գնալու, հերիք է, որ մեր փոխարեն ինչ-որ մեկը որոշում կայացնի։ Մենք կանգնած ենք մեր հողի վրա, մեր օրորոցի երեխայից սկսած մինչեւ զառամյալ ծերունին, որ անկողնում պառկած է՝ սահմանապահ է։ Ոչ մեկը էստեղից դուրս չի գալու, մենք մարտական ենք տրամադրված ու էդպես էլ մնալու ենք»,- նշեց Ներսես Շադունցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ