News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են ուժի մեջ թողնել նավթի արդյունահանման սահմանափակումները, որոնք գործում են այս տարվա մայիսից: Հենց այս միջոցառումներն էլ այս տարի համեմատաբար բարձր մակարդակի վրա են պահել նավթի գները: Բայց արդյո՞ք հնարավոր կլինի դա անել հաջորդում:
ՕՊԵԿ+- ի բանակցությունները նախատեսված էին դեկտեմբերի 1-ին, սակայն հետաձգվեցին մինչեւ  դեկտեմբերի 3-ը: Լրատվամիջոցները գրում էին, որ հետաձգումն անհրաժեշտ էր լրացուցիչ խորհրդատվություններ անցկացնելու համար:

ՕՊԵԿ+-ի մեջ մտնում են ՕՊԵԿ-ի երկրները, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ նավթ արդյունահանող այլ պետություններ: Այս տարվա ապրիլին այս երկրները պայմանավորվեցին խստորեն սահմանափակել նավթի արդյունահանումը. Այս տարվա մայիսին եւ հունիսին նրանք պետք է կրճատեին արդյունահանման ծավալն օրական 9.7 մլն բարելով, ապա այդ կրճատումը երկարացվեց մինչեւ հուլիսի վերջ:

Այս տարվա օգոստոսից սահմանափակումները պետք է մեղմացվեին. երկրները կարողացան ավելացնել արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով, իսկ բուն սահմանափակումներն իջեցնել մինչեւ օրական 7.7 միլիոն բարել: Այս սահմանափակումները դեռ ուժի մեջ են, հայտնում է BBC-ն: https://www.bbc.com/

2021-ի սկզբից սահմանափակումները կրկին պետք է մեղմացվեին. հունվարի սկզբից մինչեւ 2022-ի ապրիլի վերջն արդյունահանման կրճատումը պետք է օրական 5.8 միլիոն բարել կազմի, այսինքն` երկրները հունվարից պետք է կարողանային ավելացնել արդյունահանումը եւս 2 միլիոն բարելով: Սակայն նոր պայմանավորվածությունների համաձայն` 2021 թվականի սկզբից սահմանափակումները, այնուամենայնիվ, կփոխվեն, բայց` ոչ այդքան ուժեղ. հունվարին դաշինքի մասնակիցները կկարողանան ավելացնել նավթի արդյունահանումն օրական 500 հազար բարելով: Գործարքի պայմանները կվերանայվեն յուրաքանչյուր ամիս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ՕՊԵԿ+-ը հետագայում, հաշվի առնելով բոլոր գործոնները, կկարողանա որոշումներ կայացնել ինչպես նավթի արդյունահանման աճի, այնպես էլ կրճատման վերաբերյալ, սակայն մեկ ամսվա համար ոչ ավել, քան օրական 500 հազար բարելով:

Նրա խոսքով` OPEC+-ը հաստատել է օրական 2 միլիոն բարել շուկա վերադարձնելու մասին պայմանավորվածությունները, սակայն վերադարձը պետք է աստիճանական լինի` հաշվի առնելով իրավիճակը շուկայում: Նա հավելել է, որ ՕՊԵԿ+-ի երկրների միջեւ արտահանման մակարդակի բաշխումը կլինի այն նույն համամասնությամբ, ինչ նախկինում էր: Փոխվարչապետը հայտնել է, որ ՕՊԵԿ+-ում կարծիքները տարբեր էին, սակայն հաջողվել է փոխզիջումային տարբերակ մշակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ