News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հանուն հայրենիքի կյանքը զոհած մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն. Կիմ Խաչատրյանը՝  լուսանկարի տղան,  ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր ԱՐմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մերօրյա հերոսի կողմից հնչեցված խոսքերն ընկերները նրա մահից հետո հաճախ են կրկնում՝ ավելի զգալով դրանց խորությունը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն»:

«Շատ դժվար է Կիմի մասին խոսել անցյալով։ Մեր Կիմը յուրահատուկ, մեծատառով մարդ էր։ Իր պես հայրենասեր, բարի, անկեղծ, պարզ ու արդար մարդիկ քիչ են»,- պատմում է համակուրսեցին՝ Մանոն Գևորգյանը՝ շարունակելով, որ Կիմը յուրահատուկ արժեհամակարգի տեր էր, ազգային արժեքներին ու գաղափարներին նվիրված։

Հենց այդ գաղափարներին էլ հավատարիմ մնալով հոկտեմբերի 12-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իր ընկերների հետ մեկնեց ռազմաճակատ։

«Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողը հայրենասեր լինելուց բացի նաև շատ ընկերասեր էր, հաճախ էր ամբողջ խմբին հրավիրում  իր ծննդավայր Արենի՝ գինի խմելու, տեսարժան վայրերը տեսնելու։

Կուրսընկերները Կիմի հրավերն անպատասխան չեն թողնելու։ Խմբով, չնայած նրան, որ արդեն ավարտել են, որոշել են ու խոստացել, որ գնալու են Արենի՝ Կիմի հիշատակի համար գինի խմելու։

«Մեր Կիմը լուսավոր էր։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր բիոէթիկայի դասի ընթացքում երգում Գետաշենը, իրեն բնորոշ ռազմահայրենասիրական ոգով։ Շատ լավ հումորի զգացում ուներ, հիշում եմ՝ ինչպես մի անգամ առանց գլխարկի պատիվ տվեց, մենք էլ ասեցիք, որ դատարկ գլխին պատիվ չեն տալիս, ինչին Կիմը պատասխանեց «ինչի է դատարկ՝  մեջը լիքը խելք կա»»,- հիշում է Մանոնը։

Նա վստահ է, որ ավել բան ասել պետք չէ. լուսանկարներին նայելով շատ բան կարելի է նկատել հերոսի աչքերում և հայացքում։

Երիտասարդ մարտիկը ծնվել էր 1995թ. մարտի 17-ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում: 2001-2012 թթ. սովորել է Արենիի միջնակարգ դպրոցում։ 2013-2015թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեություն ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։

Կիմ Խաչատրյանը տևական ժամանակ եղել է առաջնագծում, զոհվել է հոկտեմբերի 31-ին»:

«Մերօրյա հերոսները». Կիմ Խաչատրյան Հանուն հայրենիքի կյանքը զոհած մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն։ Կիմ...

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Четверг, 3 декабря 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ