News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի մոտ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար դեղահաբի նմանվող առարկաներ տարած երիտասարդները, որոնք բերման էին ենթարկվել, Ոստիկանության բաժանմունքից քիչ առաջ ազատ արձակվեցին։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, որը նույնպես մասնակցում էր այդ ակցիային, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բերման են ենթարկել անձը պարզելու համար։

«Ոստիկանությունը շատ վատ դրության մեջ է հայտնվել մեր ժամանակավոր իշխանությունների պատճառով, որովհետեւ թե բերման ենթարկող ոստիկանները, թե բաժանմունքի ոստիկանները, ոչ ոք այդպես էլ չկարողացավ ներկայացնել հիմք՝ ինչի համար ենք մենք բերման ենթարկվում։ Փորձեցին ներկայացնել, որ դա անձը պարզելու համար էր, որն անհեթեթություն է, որովհետեւ մենք պատրաստ էինք ներկայանալ։ Միակ նպատակը ակցիան կամ գործողությունը տապալելն էր, որն աբսուրադային էր։ Դա ընդամենը մարդասիրական քայլ էր այժմյան իշխանությունների նկատմամբ»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ իրենց ակցիաները շարունակական բնույթ են ունենալու. «Ես ուզում եմ իրեն եւ իր կողմնակիցներին զգուշացնել, որ օրենքով սահմանված եւ թույլատրված բոլոր լծակները օգտագործվելու են, որպեսզի մեր երկրում անցնցում ունենանք ոչ դավաճանական, ազգանպաստ աշխատող կառավարություն։ Մենք Կառավարություն չունենք, ունենք մարդկանց խումբ, որոնք փորձում են փրկել իրենց աթոռը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ