News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Ս-400 հակաօդային համակարգերի գնման հետ կապված Թուրքիայի դեմ ԱՄՆ օրենսդիրների կողմից դիտարկվող 12 պատժամիջոցներից առնվազն հինգն այժմ անխուսափելի են: Այս մասին Ahval-ին ասել է Պաշտպանական ժողովրդավարությունների հիմնադրամի տնօրեն Այքան Էվդեմիրը:

«Դա գնացքի դանդաղ կործանում է: Բոլորը գիտեին, որ դա տեղի կունենան: Կարող ենք ասել, որ Թուրքիան ինքը դա բերեց իր անփութության հետեւանքով»,- ասել է փորձագետը:

Վերլուծաբանի խոսքով` զարմանալի չէ, որ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ ազգային պաշտպանության մասին հատկացումների օրենքի ավելի կոշտ տարբերակին` «Թուրքիայի միայնության եւ փակուղային արտաքին ու պաշտպանական քաղաքականության կամ գուցե թուրքական կառավարության պատճառով»:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում էր, որ ԱՄՆ օրենսդիրները կփոխեն իրենց կարծիքը` հիմնվելով դրա վերջին հայտարարությունների վրա: Անկարան հայտարարել է, որ Թուրքիան դեպի Արեւմուտք, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ է նայում, եւ որ ՆԱՏՕ-ն հիմք է Թուրքիայի դաշինքների համար, ուստի կառավարությունը կարող է զարմանալ, թե ինչու այդ հայտարարությունները ոչնչի չհանգեցրին»,- ասել է Էրդեմիրը:

Ըստ նրա` ասդպիսի սպասումը խոր անտեղյակություն ցույց տվեց առ յան, որ երկարամյա ագրեսիվ քաղաքականությունը կարելի է միանգամից շտկել մի քանի հայտարարություններով:

Էրդեմիրը հայտարարել է, որ Վաշինգտոնին կարծես չեն համոզել Թուրքիայի խոսքերն այն մասին, որ այն ստիպված կլինի Ռուսաստանից գնումներ կատարել իր պաշտպանական կարիքների համար: «Դրանից առաջ չինական ավանտյուրան էր»,- ասել է նա` հավելելով, որ չինական ընկերությունը, որի մասին խոսվում է, եւս կարող էր հրահրել պատժամիջոցները:

Պատժամիջոցներն անխուսափելի են, սակայն առաջիկա փոփոխությունները Սպիտակ տանը կարող են ամեն ինչ բարդացնել, կարծում է վերլուծաբանը:

Նրա խոսքով` 12 պատժամիջոց կա, որոնք ԱՄՆ նախագահը կարող է ստորագրել` լինի դա Դոնալդ Թրամփը, թե Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բայդենը: Եթե ​​Թրամփը չստորագրի պատժամիջոցների հրամանները, Բայդենը կանի դա իր նախագահության առաջին երկու շաբաթվա ընթացքում:

Ըստ վերլուծաբանի` լուրեր են պտտվում, որ Էրդողանը Թրամփին խնդրել է պատժամիջոցների հարցը չթողնել Բայդենի հայեցողությանը:

«Այս դեպքում Թրամփը կարող էր որոշում կայացնել 12 պատժամիջոցներից պակաս կոշտ հինգի կիրառման մասին եւ կիրառել դրանք ամենահեշտ ձեւով: Դրանք կարող էին պատժամիջոցներ ներառել, որոնք ուղղված են մարդկանց, այլ ոչ թե ինստիտուտներին, պաշտպանական արդյունաբերությանը կամ կառավարությանը: Քաղաքական տեսանկյունից Էրդողանի համար այդպիսի արդյունքն առավել նախընտրելի կլիներ, քանի որ դրանք ուղղակիորեն չէին ազդի տնտեսության վրա եւ միեւնույն ժամանակ թույլ կտային Թուրքիայի նախագահին հռետորաբանություն օգտագործել, որի համաձայն Թուրքիայի անկախությունը վտանգված է»,- ասել է Էրդեմիրը:

Բայդենը կարող էր նաեւ նախընտրել, որպեսզի Թրամփը զբաղվի այդ հարցով, ինչը նրան հնարավորություն կտար «մեղադրել նրան Էրդողանի նման ավտոկրատին գերադասելու կամ Ռուսաստանի նկատմամբ մեղմ լինելու մեջ», հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ