News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զինված ուժերում կրկին կրոնական սպաներ կհայտնվեն այն բանից հետո, երբ 1967 թվականին այդ պաշտոնն ապօրինի էր հայտարարվել, հայտնում է Yeni Akit-ը:

Կրոնական սպաները կաշխատեն ցամաքային զորքերում, ռազմաօդային ուժերում եւ նավատորմում:

Այս պաշտոնն ապօրինի էր հայտարարվել 1960 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, վերջին անգամ կրոնական սպաները Զինված ուժերում ծառայել են 1974 թվականին Թուրքիայի` Կիպրոս ներխուժման ժամանակ:

Կրոնական սպայի պարտականություններն են «հոգեւոր առաջնորդության տրամադրումն անձնակազմի բարոյական ոգու ապրապնդման համար, ինչպես նաեւ կրոնական կրթության, ժամերգությունների եւ կրոնական արարողությունների կառավարումը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ