News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների ավտոբուսները, որոնք Լեռնային Ղարաբաղ են վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածքից, հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Այսօր ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է վերադարձել 859 մարդ: Ավտոբուսների երթեւեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի եւ ռազմական ոստիկանության ծառայության ուղեկցմամբ:

Ռուս խաղաղապահներն ապահովել են շփման գծով խաղաղ բնակչության ավտոբուսների տեղափոխումը դեպի Ստեփանակերտ՝ փախստականների՝ իրենց տները վերադառնալու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 34 հազար փախստական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ