News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Պատերազմը չի ավարտվել, ընդամենը հրադադար է կնքվել , որը ավելի մեծ վանգի տակ է դրել հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը, քանց  նախկինում, որ ունեինք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցության  նախկին պատգամավոր  Սուրեն Մանուկյանը:

«Շատերը չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու սրանից հետո, շատ ծանր պայմաններ է ստեղծվել ՀՀ-ի համար, քանի որ ունենք հազարավոր փախստականներ, տնտեսական ծանր վիճակ, 5000 զոհ  եւ 8000-ից ավելի վիրավոր, գումարած դրանց կապիտուլյացիայի փաստաթուղթ»,-ասաց նա:

Սուրեն Մանուկյանի կարծիքով` պարտված ղեկավարը չի կարող  ՀՀ քաղաքացու շահերն արդյունավետ պաշտպանել. «Մենք տեսնում ենք, որ 6000 քառակուսի մետր տարածք ենք տալիս, բայց մեր գերիների հարցը մնում է օդում կախված: Դրա համար ասում ենք, որ օր առաջ պետք է փոխվի վարչապետը, որ կարողանանք որոշակի հարցեր Հայաստանի օգտին լուծել»:

ՀՅԴ անդամի խոսքով` իրենք աշխատանքային խումբ ունեն, ովքեր զբաղվում են ակցաիներով, սակայն ոստիկաններն իրենց օրուգիշեր հետեւում են. «Նույնիսկ որ բարեւում ենք, էդ մարդկանց կանչում են ոստիկանություն,  փորձել են ճնշեն, հասկանան` ինչ ինֆորմացիա կարող են ստանալ: Ամենօրյա ռեժիմով Դաշնակցության գրասնեյակի առջեւից չի հեռանում ոստիկանությունը»:

Սուրեն Մանուկյանի կարծիքով` պատերազմը եղավ իշխող ուժի սխալ քաղաքականության պատճառով:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ