News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռազմական ծախսերը պետք է ավելացնել պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատելու հաշվին: Փոխարենը, «Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ» ծախսերի հոդվածը, որի մեջ նաև պետական ապարտի պահպանման ծախսերն են, գրանցել է 8,8% աննախադեպ աճ, մինչդեռ հաջորդ տարվա պաշտպանության ծախսերը նախատեսվում է ավելացնել միայն 1,3%-ով: Սա անհեթեթություն է ու խայտառակություն:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Ըստ նրա, ընդհանուր կառուցվածքում ռազմական ծախսերը կազմում են 16,2%, ընդհանուր բնույթի պետական ծառայությունների ծախսերը՝ 393 միլիարդ դրամ (մոտ 21%), ընդ որում՝ պարգեւավճարները նախատեսվում է ավելացնել ու հասցնել 18,5 մլրդ դրամի։

«Ակնհայտ է, որ այդ ցուցանիշները պետք է ճշգրտվեն՝ առնվազն 20%-ը պետք է ուղղվի ռազմական կարիքներին, իսկ ուռճացած պետական ապարատի պահպանման ծախսերը չպետք է ավելանան, այլ ավելի շուտ կրճատվեն 8,8%-ով»,- հավելեց նա: Փորձագետը նշեց, որ, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները Արցախում պատերազմի հետեւանքների լրջությունը, կարծես, չեն գիտակցում: «Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ բյուջեի նախագիծը մշակվել է նույն տրամաբանությամբ, ինչ որ արվել է վերջին տասնամյակների ընթացքում: Չնայած նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացմանը (ավելի քան 400 միլիոն դոլարով), պետք է հասկանալ, որ դա Ադրբեջանի ծախսերի համեմատ շատ քիչ է: Հաշվի առնելով, որ լարվածությունը պահպանվում է, առաջիկա տարիներին ռազմական ծախսերի տրամաբանությունը պետք է բոլորովին այլ լինի»,- եզրափակեց Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ