News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին, 17-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 16-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  դեկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա  2-4 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +8+10:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝+2+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝+2+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +2+7,

Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+8,

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +8+10,

Արարատում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+11,

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+13,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +5+10,

Արցախում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +6+10 (հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ 9+13):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ