Ամենատարածված կրիպտոարժույթը` բիթքոինը երկուշաբթի թանկացել է շուրջ 1.5 տոկոսով` պահպանելով իր դիրքերը 19 հազար դոլարի մակարդակում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը` բիթքոինը թանկանում է 1.47 տոկոսով` հասնելով 19 129 ԱՄՆ դոլարի, իսկ կրիպտոարժույթների ամենամեծ Binance բորսայում` 1.41 տոկոսով` հասնելով 19 120 ԱՄՆ դոլարի:
Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթի ընդհանուր համաշխարհային շուկայի 63.3 տոկոսը: