News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը «դանդաղ, թեեւ անշեղ քայլեր» է նախաձեռնում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ՝ Միջերկրական ծովի արեւելքի տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար, ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը, հաղորդում է Kathimerini-ն:

Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները դատապարտել են Հունաստանի եւ Կիպրոսի դեմ Թուրքիայի սադրանքները եւ խոստացել են պատրաստել լրացուցիչ ցուցակներ՝ հիմնվելով պատժամիջոցների գործող ցուցակի վրա:

Բացի այդ, ասել է Պետսասը, Եվրոպական խորհուրդը բարձր ներկայացուցչին եւ Եվրահանձնաժողովին հրավիրել է 2021 թվականի մարտին զեկույց ներկայացնել ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների, այդ թվում` Անկարայի հետ մաքսային միության մասին:

ԵՄ առաջնորդները նաեւ կոչ են արել Թուրքիային «հետեւողականություն եւ շարունակականություն ցուցաբերել դեէսկալացիայի ուղղությամբ, որպեսզի թույլ տա վերսկսել հետախուզական բանակցությունները՝ շեշտը դնելով Էգեյան եւ արեւելյան Միջերկրական ծովում ծովային գոտու սահմանազատման վրա»:

Նա հավելել է, որ Եվրոպական խորհուրդը դատապարտել է Անկարայի միակողմանի գործողությունները Վարոշայում՝ 1974թ. թուրքական ներխուժումից փախած կիպրացի հույների կողմից լքված լողափային հանգստավայրում, եւ կոչ է արել Թուրքիային պահպանել ՄԱԿ-ի բանաձեւերը էթնիկորեն բաժանված միջերկրածովյան կղզում:

«Այս ամենը քայլեր են ցանկալի ուղղությամբ»,- ասել է Պետսասը: «Դրանք կարող են ավելի դանդաղ լինել, քան մենք կցանկանայինք: Բայց բոլորը միասին հիշեցնում են Թուրքիայի վրա ճնշման լծակ՝ վերջ տալու նրա անօրինական եւ սադրիչ վարքին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ