News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


2․5 տարի իրեն ժողովրդի ընտրյալ վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանը, այժմ թաքնվել է ոստիկանական շարասյունների ետեւում եւ փախչում է, երբ երթը մոտենում է Կառավարության շենքին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նա իրավունք չունի ղեկարարել այս սրբազան երկիրը։ Ինքը հրահրել է պատերազմ։ Ինքն իր կիրթ, կառուցողական ընկեր Ալիեւի հետ բերել է պատերազմ։ Այսօր էլ բոլորին պատասխանում է բացի Էրդողանից, բացի Ալիեւից։ Ինքն է թուրքերին բերել է Կովկաս, ինքն է թուրքերին բերել Հայաստան ու Արցախ։ Եվ դրա համար ինքը պետք է հեռանա։ Ցանկացած այլ օրակարգային հարց կեղծ է։ Այ տղա, դու իշխանություն չունես Հայաստանում։ Դու պախկվել ես ոստիկանների, ուժայինների կառույցների ետեւում։ Դու առանց քո թիկնապահի չես կարողանում դուրս գալ։ Դու, որ 2․5 տարի քեզ համարում էիր ժողովրդի ընտրյալ վարչապետ, վախենում ես դուրս գալ ժողովրդի մեջ։ Դե արի այստեղ, լսիր ժողովուրդը քեզ ինչ է ասում։ Հենց երթով մոտենում ենք Կառավարություն, փախչում է։ Նա անելիք չունի, ո՞րն է նրա անելիքը։ Էլի տարածքներ տա՞։ Սա արժանապատվության խնդիր է, սա քաղաքական խնդիր չի։ Ի՞նչ ներկա, ի՞նչ նախկին։ Ե՞ս եմ նախկին թե՞ Անդրանիկ Քոչարյանը, ե՞ս եմ նախկին թե՞ Հովհաննես Իգիթյանը, ե՞ս եմ նախկին թե՞ Հովհաննես Իգիթյանը։ Եթե նախկին ասելով մեզ նկատի ունի, ապա նախկին բոլոր նախագահների օրոք մենք հաղթանակ ենք տարել, ու թուրքն է մեր առաջ ծնկի եկել։ Ինքն է այսօր ծնկի եկել թուրքի առաջ։ Իր հոմանիշն այսօր պարտությունն է ու կապիտուլյացիան մեր, եւ բոլոր նախկին ղեկավարների հոմանիշը հաղթանակն է»,- ասաց Շարմազանովը։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ քաղաքական պատասխանատվություն կրել նշանակում է հրաժարական տա, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տա, նրան կստիպեն դա անել։

«Հայաստանի պատմության մեջ տեսե՞լ եք նման դեպք, որ վեհափառները, նախկին նախագահները, նախկին վարչապետների մեծ մասը, քաղաքական շատ ուժեր պահանջեն, հասարակության առողջ հատվածը պահանջի պահանջեն վարչապետի հրաժարականը։ Ինձ՝ որպես պատմաբանի, պատմության մեջ հայտնի չէ մի դեպք, երբ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրած մարդը չհեռանա։ Ասում է՝ ես պատրաստ եմ քաղաքական պատասխանատվություն կրել։ Այ անգրագետ, քաղաքական պատասխանատվությունը հրաժարականն է, իրավականը՝ կորոշեն իրավապահ մարմինները։ Բայց, երբ դու խոսում ես քաղաքական պատասախանատվությունից, ապա դա շայկայի հրաժարականն է։ Ամբողջ աշխարհում կոռուպցիոն փոքր սկանդալների համար անգամ կամ ձայնագրությունների, ինչպես ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը, հրաժարական են ներկայացնում։ Սա Արցախի 75 %-ը հանձնել է, Մեղրիով Նախիջեւան ճանապարհ է տվել, 44 օր խաբել է բոլորիս, որ հաղթում ենք, 5000 զոհ է տվել, 10.000-ից ավել զոհ է տվել, ասում է՝ ես պատրաստ եմ ճիտակ իմ պարտականնությունները կատարել։ Դու զրո ես, ոչ դրսում, ոչ ներսում դու աջակից չունես, դու պետք է հեռանաս։ Եվ մենք վճռական ենք լինելու պարտադրելու Նիկոլին հեռանալ։ Չի ուզում հրաժարական տա, կստիպենք, որ հրաժարական տա»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ