News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիան շարունակում է «Հյուսիսային հոսք 2»-ը համարել անհրաժեշտ նախագիծ: Այս մասին Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

««Հյուսիսային հոսք 2»-ի հարցով Գերմանիայի դիրքորոշումն անփոփոխ է:

Գերմանիայի կառավարությունը «Հյուսիսային հոսք 2»-ը մասնավոր տնտեսական նախագիծ է համարում, որը պետք է ավարտին հասցվի:

Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ Սենատը հաստատել է 2021 թվականի ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ամերիկյան ռազմական բյուջեի նախագիծը, որը մասնավորապես, նախատեսում է պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների, ինչպես նաեւ Թուրքիայի նկատմամբ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռքբերելու պատճառով: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագծի օգտին դեկտեմբերի 8-ին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ