News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում երեկ` հունիսի 2-ին քննարկում է տեղի ունեցել` նվիրված Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը, ով վարել է հանդիպումը, ասել է, որ բազմաթիվ քննարկումներ մինչ այս եղել են` հիմնականում նվիրված Կովկասյան տարածաշրջանում արտաքին քաղաքականության հարցերին եւ Ղարաբաղյան հակամարտության խնդրին, սակայն զուտ Հայաստանի ներքաղաքական իրադրության քննարկում առաջին անգամ է կազմակերպվում:

Քննարկմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկի` Foreign Policy Center-ի  փորձագետ Ադամ Հագը, ում ղեկավարած փորձագիտական խումբն այս տարվա մարտին Հայաստանին վերաբերող զեկույց էր ներկայացրել, Վաշինգտոնի National Democratic Institute-ի Եվրասիայի գծով տնօրեն Լորա Ջութը, Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի անդամ, Հայաստանի գծով տնօրեն Դոն Շաքը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լորա Ջութը կարծիք է հայտնել, որ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները շատ նշանակալի, շատ դրական եւ ողջունելի են. բանտարկյալների ազատ արձակումը, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը վերսկսելը, Ազատության հրապարակում հավաքները թույլատրելը եւ ներքին երկխոսության խոստումը շատ կարեւոր իրադարձություններ են:

Սակայն Ջութին հետաքրքրում են այս փոփոխությունների դրդապատճառները` արդյոք սա միայն մարտավարական հնա՞րք է, որ թույլ է տալիս կառավարությանը «բաց թողնել գոլորշին» եւ թուլացնել լարվածությունը, իսկ ընդդիմությանը` ավելի շատ նախարարական պաշտոններ եւ տեղեր ստանալ խորհրդարանում, թե՞ սա իրենից ներկայացնում է ավելի նշանակալի փոփոխություն դեպի ազատականացում եւ ժողովրդավարություն:

Իր խոսքի վերջում Ջութը եզրակացրել է. «Բանտարկյալների ազատ արձակումը եւ հավաքները թույլ տալը, թվում է, սխալ տեքստի շտկում է, սակայն երբ մենք հետ ենք նայում` տեսնում ենք, որ սա կարծես թե հիմնավորապես նոր տեքստ է, եւ Հայաստանը սկսել է նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց»:

Դոն Շաքն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի օրենսդրական, իրավական խնդիրներին եւ մեջբերել Ադամ Հագի վերջին` «Հայաստանը լուսարձակի տակ» զեկույցից այն միտքը, որ կոռումպացված արդարադատությունը Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտներից է, ապա եզրակացրել. «Դժվար է գերագնահատել մարտի 1-ի իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի արդարադատության եւ  մարդկանց կողմից արդարադատության ընկալման վրա:

Ավելի քան 93 գործեր, որ լայնորեն լուսաբանվել են, ընկալվել են որպես քաղաքական շոու, այլ ոչ թե արդար դատավարություն, եւ այդ շարունակվող տպավորությունը մեծապես ազդել է մարդկանց կողմից արդարադատության ընկալման վրա: Մենք հույս ունենք, որ վերջին զարգացումները կկոտրեն այդ արդեն ձեւավորված կարծրատիպը մարդկանց մոտ»:

Ջոն Էվանսը ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, էվոլյուցիա է` զարգացում, այլ ոչ ռեւոլյուցիա` հեղափոխություն:

«Ինչ ենք տեսնում. իմ կարծիքով` տեղի է ունենում այն, ինչ մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք տեսնել` սա էվոլյուցիա է, ոչ ռեվոլյուցիա»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ