News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ ԱՄՆ-ը տարբեր նախազգուշացումներից հետո, որոնք հնչել են ավելի վաղ, գրում է Ahval պարբերականի «Թուրքիան պատժամիջոցների ուղեծրում» հոդվածի հեղինակ Հերքյուլ Միլասը:

«Իրականում դրանք պատժամիջոցների մասին նախազգուշացումներ են, քանի որ Թուրքիային դեռեւս հնարավորություն է ընձեռվում փոխել քաղաքականությունն ու խուսափել զսպման հարցում հայտարարած միջոցներից»,-գրում է պարբերականը:

Թուրքիան հնարավորություն ունի որոշում կայացնել ռուսական Ս-400 համակարգերը չօգտագործելու մասին, ինչն ԱՄՆ-ի հիմնական պահանջն է, եւ դադարել հորատումը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, ինչն, իր հերթին, ԵՄ-ի հիմնական պահանջն է, նշում է հոդվածի հեղինակը:

Տեսականորեն ռազմավարական գործընկերների եւ ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակիցների միջեւ լարված հարաբերությունների կարգավորումը թվում է պարզ եւ դյուրին: Սակայն անդամ երկրների միջեւ լարվածությունը շարունակվում է արդեն վաղուց, ուժգնացել է վերջին ամիսներին եւ կարծես այնքան էլ հեշտությամբ չի հաղթահարվում, գրում է Միլասը:

«Պատժամիջոցներին ուղղված Թուրքիայի առաջին արձագանքը նախազգուշացման ազդարարում է, որ ստացված ուղերձը սխալ է մեկնաբանվել, եւ այն հակակառուցողական է»: Թուրքիայում լայնորեն տարածվել է համոզմունք, որ ընդհանուր առմամբ եւ պատմականորեն «Արեւմուտքը» կանխակալ վերաբերմունք ունի այդ երկրի նկատմամբ եւ դավադրության մեջ է մասնակցում ընդդեմ Թուրքիայի: Այդ համոզմունքն Արեւելք-Արեւմուտք բավականին խնդրահարույց կառուցվածքում պաշտոնապես արտահայտվում է ամեն անգամ, երբ ծագում են տարաձայնություններ: Այնպիսի դիտողությունները, թե «նրանք ցանկանում են, որ մենք ենթարկվենք, զիջենք» կամ «նրանք պլանավորում են դադարկել Թուրքիան» հնչում են շատ ռացիոնալ կերպով բազմաթիվ թուրքերի համար: Ուստի բոլոր տարաձայնությունները վերածվում են հարցի, որը ներկայացնում է կարեւոր ազգային շահ, ազգային պատիվ ու ինքնապաշտպանության ազգային սկզբունք:

Անկախ այն բանից՝ արդյոք անկեղծորեն հավատում են այդ քսենոֆոբիային (կամ քրիստոնեաֆոբիային) կամ արդյոք քաղաքական գործիչներն օգտագործում են այն իրենց սեփական շահերի համար, օրինակ, ժողովրդի աջակցությունն ապահովելու համար, վերջնական արդյունքն անփոփոխ է. այն արգելապատնեշ է դնում Թուրքիայի առաջ, որպեսզի արդարացնի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սպասելիքները: Այդ բացասական ընկալումը վերջին շրջանում վատթարացել է, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել է սերտ գործընկերություն Ազգային շարժման կուսակցության հետ, որը քսենոֆոբիայի առաջին կողմնակիցն է:

Ամենահավանական այլընտրանքային բացատրությունը, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայի եւ դրա արեւմտյան գործընկերների միջեւ, երկրի ներսում չի քննարկվում: Հավանականությունը, որ կան մտավախություններ, որ Թուրքիան հեռվանում է Արեւմուտքից եւ փոխարենը սկսում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կամ անտեսում է ԵՄ հիմնական այն սկզբունքները, ինչպես մարդու իրավունքներն է, օրենքի նկատմամբ հարգանքը, թափանցիկությունը, միջազգային իրավունքը, արճ ասած՝ ժողովրդավարությունը, չի դիտարկվում ներկայիս թուրք քաղաքական գործիչների կողմից»,-նշվում է հոդվածում:

«Արեւմուտքը՝ որպես դաշինք, չկանխատեսված ժամանակի ընթացքում ստիպված կլինի ապրել հարցով՝ ինչպես գործ ունենալ Թուրքիայի հետ: Պատժամիջոցները կարող են արագացնել Թուրքիայի օտարումը: Օրինակ՝ Թուրքիային կարող են «կորցնել»՝ ի շահ Ռուսաստանի: Մյուս կողմից, «ձեռքերը լվանալու քաղաքականությունը» առ այն, թե ինչ է ընտրում Թուրքիան, կարող է ընկալվել Թուրքիայի կառավարության կողմից որպես կարտ-բլանշ, որը վատթարացնում է իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում եւ ուժգնացնում Էրդողանի փառասիրությունը:

Իրականում, հանդարտեցման մեթոդն առ այսօր եղել է չափազանց լավատեսական: Թուրքիան մարտահրավեր է նետել իր գործընկերներին եւ առանց ձեւացնելու շարժվել է իր «ազգային ուղով» միջազգային դաշտում՝ Սիրիայից մինչեւ Լիբիա եւ մարդու իրավունքների հարցերից մինչեւ միջազգային իրավունք: Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը, եթե դրա համար պատճառներ, օրինակ, պատժամիջոցներ, չլինեն:

Սակայն կա նաեւ երկրորդ խնդիրը, որն արդյուհանդերձ հանդարտեցման մոտեցումը դարձնում է տրամաբանական. մի օր Էրդողանը կհեռանա քաղաքական դաշտից, եւ դա կարող է բարելավել իրավիճակը: Հարկ է հոգալ այն մասին, որ մինչ այդ օրը Թուրքիան ստիպված չլինի ընդունել հակաարեւմտյան որոշումներ»,-նշում է հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ