News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրվունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երեւույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաեւ՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր եւ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգեւոր հովվի հետ:

Նման ահազանգեր արձանագրել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Այս երեւույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որեւէ տեսակի դրսեւորում: Դա նախեւառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել եւ շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում եւ ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել եւս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ