News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյան Բարը հայտարարել է, որ Ռուսաստանը, հավանաբար, կանգնած է մի քանի դաշնային գործակալությունների եւ հազարավոր մասնավոր անձանց վրա աննախադեպ կիբերհարձակման հետեւում, ինչը հակասում է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, հաղորդում է The Hill-ը:

Գլխավոր դատախազը նշել է, որ համաձայն է պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեսակետի հետ, որ ռուսները, հավանաբար, կանգնած են SolarWinds ծրագրային ապահովությունը կոտրելու հետեւում, որը տրամադրել է հասանելիություն պետական հաստատություններին: «Դատելով ինձ մոտ առկա տեղեկատվությունից՝ ես համաձայն եմ Պոմպեոյի դիտարկման հետ, ակնհայտ է, որ դա ռուսներն են, սակայն ես չեմ պատրաստվում շարունակել քննարկել դա»,-ասել է Բարը:

Գլխավոր դատախազի դիտողությունները, որը, ինչպես ակնկալվում է, կհեռանա զբաղեցրած պաշտոնից չորեքշաբթի, հակասում են Թրամփի հայտարարությունները, որը կրճատել է SolarWinds-ի վրա հարձակման լրջությունը՝ նշելով, որ ըստ ամենայնի՝ Չինաստանն է կրում դրա պատասխանատվությունը, ոչ թե Ռուսաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ