News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի շրջանակներում հայտարարված 5-րդ փուլի մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 27 բիզնես-հայտեր։

Հաղթող ճանաչված յուրաքանչյուր կազմակերպությանը, 50% համաֆինանսավորման սկզբունքով, կտրամադրվի մինչեւ 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհ՝ արտադրական կարողությունները զարգացնելու եւ արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

Դեկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Ագրովերմշակող ձեռնարկություններին կառավարությունը մի քանի գործիքների միջոցով է աջակցություն տրամադրում։ Օրինակ, 2020 թվականին գյուղատնտեսության զարգացման ծրագրերով միայն ագրովերամշակման ոլորտի սարքավորումների ձեռքբերման նպատակով տրամադրվել է 5,5 մլրդ դրամի լիզինգ, ինչը 2 անգամ ավել է, քան 2019 թվականին։ Այս ծրագրի շրջանակում 2020 թվականին պայմանագրեր կնքվեցին 30 վերամշակող կազմակերպության հետ, որից 17-ում արդեն ներդրվել են ISO-22000 եւ HACCP սննդի անվտանգության համակարգեր», - նշել է Արման Խոջոյանը։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ մինչեւ գյուղատնտեսական արտադրական սեզոնի սկիզբը կազմակերպությունները կկարողանան ձեռք բերել սարքավորումները, վերազինել իրենց արտադրությունները, կազմակերպել առավել արդյունավետ արտադրոություն եւ լինել ավելի մրցունակ շուկաներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան եւ պատշաճ ձեւով գրանցված  գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական եւ գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ եւ բավարարում են ծրագրի համապատասխանության եւ ընտրության չափանիշներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ
Քաղաքաշինության կոմիտեն և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը...
ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ակնկալել է ԱՄԷ օժանդակությունը…
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 7-ին, կազմել է…
Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2024 թվականի առաջին 3 ամսում 14,3 տոկոս անկում է գրանցել. փոխնախարար
Այնուամենայնիվ, հայկական ծագման ապրանքների արտահանումը 14,3 տոկոս անկում է գրանցել...
Գևորգ Պապոյանը դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ Հնդկաստանի տեխնոլոգիաներով
Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության...
Իրաքում անցկացվելիք գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության...
Ամենաշատ