News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ավելի քան 300 սիրիացի փախստական ստիպված էր լքել Լիբանանի հյուսիսում ոչ պաշտոնական ճամբարը բռնկված հրդեհի հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Լիբանանի եւ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչներին:

Հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան, որը հրշեջները մարել են մի քանի ժամ շարունակ:

Բանակը հետաքննում է բռնկման պատճառները: Հետաքննվում են նաեւ մարդիկ, որոնք կարող են պատասխանատվություն կրել դեպքի համար, նշել է անանուն աղբյուրը:

ՄԱԿ-ում փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչ Խալեդ Քաբարայի խոսքով, չարտոնագրված կացարանում ապրել է շուրջ 375 միգրանտ: Նրա խոսքով՝ ճամբարն ամբողջովին այրվել է:

Դեպքի հետեւանքով չորս մարդ հոսպիտալացվել է այրվածքներով: Քաբարան հայտնել է, որ միգրանտները ապաստան են հայտել մոտակա ոչ պաշտոնական կացարաններում: Նրանց ապաստանելու պատրաստակամություն են հայտնել նաեւ տեղի համայնքում:

Նշվում է, որ Լիբանանում ապրում է ավելի քան 1 մլն փախստական, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ մեկ քառորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ