News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Այո, մենք Արթուր Վանեցյանի հետ ընկերություն ենք արել, այդ ընկերությունը սկսվել է 1994 թվականից, երբ ես դատավոր չէի, ինքն էլ ուսանող էր, ԱԱԾ աշխատակից չէր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Նա անդրադարձավ նաև Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրվող օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել 21 դատավորներից բաղկացած դատավորների խումբ, եւ դրանով ըստ որոշ մեկնբանությունների, կառավարությունն ուզում է միջդատական վարույթների վերաբերյալ միջնորդություններ քննող իր սրտի դատավորների ունենալ:

Վարդազարյանը նշեց, որ իրենք դիմել են կառավարությանը և խնդրել, որ համալրեն իրենց շարքերը, ավելացնեն 16 նոր հաստիք: «Միանշանակ այն 21 հաստիքը, որը նախատեսվում է օրենքի նախագծով ավելացնել, մենք ողջունում ենք: Նույնիսկ նոր 21 հաստիք տալու դեպքում այդ դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն: Ցանկացած մեղադրանք, որ ստեղծվելու է մի դատարան, որ կատարելու է իշխանությունների կամքը, չի համապատասխանում իրականությանը: Ես վստահեցնում եմ, որ այդ պրոցեսը լինելու է շատ թափանցիկ եւ անգամ լրագրողները կարող են մասնակցել»:

ԲԴԽ նախագահը նաեւ հավելեց, որ եթե ստեղծվի հակակոռուպցիոն դատարան, ապա այն դատավորները, որոնք կմասնագիտանան նման վրույթներ քննելու, նրանք մեխանիկորեն կտեղափոխվեն այդ դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ