News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դանիական խոշորագույն Saxo Bank բանկը յուրաքանչյուր տարի կանխատեսում է ամենաանհավանական իրադարձությունները, իսկ Forbes ամսագիրը հրապարակում է դրանք մինչեւ դեկտեմբերի 31-ը, գրում է Atlantico-ն:

Ամեն տարի դա անհավանական է թվում: Բայց ո՞վ կարող էր հավատալ սեպտեմբերի 11-ի հարձակումների հնարավորությանը, պատկերացնել, որ մոլորակն ընկնում է հիպոթեկային ճգնաժամի ֆինանսական անդունդը, պատկերացնել որ Սպիտակ տանը սեւամորթ նախագահ կհայտնվի եւ որ նրան այնտեղ կփոխարինի Դոնալդ Թրամփը: Ինչ վերաբերում է Saxo Bank-ի կանխատեսումներին, որոնք, ինչպես միշտ նշվում է, որեւէ պատասխանատվություն չի դնում կապիտալի եւ ներդրումների մասնագետների վրա, դրանցից նույնիսկ ամենախելագարները հաճախ իրականանում են, իսկ շատերը բավականին ռացիոնալ են թվում:

2019-ի վերջին Saxo Bank-ը ներկայիս համաշխարհային համավարակը չէր կանխատեսում, սակայն կանխատեսել էր աննախադեպ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, ռեցեսիան Գերմանիայում եւ կալիֆորնիական ամենահայտնի երկու ընկերությունների` Tesla-ի եւ Apple-ի միաձուլումը: 2020 թվականն իսկապես շատ բուռն տարի էր, իսկ տնտեսական ճգնաժամն աննախադեպ էր: Նա չխնայեց Գերմանիային, իսկ Apple-ն իսկապես մտերմանում է Tesla-ի հետ` սկսելով սեփական էլեկտրամոբիլի մշակումը:

Այժմ Forbes-ը հրապարակում է 2021 թվականի ամենախելահեղ կանխատեսումները: Ամսագիրը նախազգուշացնում է ներդրողներին, որ դրանք քիչ հավանական են, սակայն, ամեն դեպքում, առաջարկում է վերլուծել դրանք, քանի որ ճշմարտությունը հաճախ թաքնվում է այնտեղ, որտեղ նրան ամենաքիչն են սպասում: Ներդրումների տնօրենը հիշեցնում է, որ ոչ ոք չէր կարող կանխատեսել ֆինանսական շուկաների պահվածքն այսպիսի անհանգիստ պահին: Դրանք կանգուն մնացին եւ ուշքի եկան շատ ավելի արագ, քան քաղաքական գործիչները, որոնք մոլորվել էին թվերի եւ իրարամերժ կոչերի մեջ: 2021-ը մեզ համար նաեւ մի քանի ցնցող անակնկալ է նախապատրաստել:

1. Amazon-ը կշարունակի ընդլայնվել: Դրա հավակնությունները սահմաններ չունեն: Աճի ապահովման համար Amazon-ը «կգնի Կիպրոսը»` իր եվրոպական կենտրոնակայանն այնտեղ տեղակայելու համար: Ընկերությունը կփոխի Կիպրոսի հարկային օրենսդրությունը` իր համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար: Կիպրոսը դա կընդունի եւ կսկսի մեծ փողեր աշխատել, որոնք ԵՄ-ի կողմքով կանցնեն: Եվրոպացիները կարձագանքեն դրան, ինչը փրկօղակ կդառնա Եվրոպայի համար: Եվրոպական ղեկավարությունը հարկադրման միասնական հայտարարի կբերի սակագնի իջեցմանը զուգահեռ:

2. Գերմանիան կփրկի Ֆրանսիային` լցնելով կորոնավիրուսից հետո դատարկ իր գանձարանը: Ֆրանսիական պարտքը երկու անգամ ավելի մեծ է, քան Գերմանիայինը (ՀՆԱ-ի 140 տոկոսը` 70 տոկոսի դիմաց), իսկ բանկերին կարող է սնանկություն սպառնալ: Ֆրանսիան կդիմի Գերմանիային, որպեսզի այն թույլ տա ԵԿԲ-ին ֆինանսավորել իր բանկերը: Իսկ Գերմանիային այլ լուծում չի մնա, եթե այն ցանկանում ինքնուրույն տանել ճգնաժամը, որը կարող է համակարգայինի վերաճել:

3. Կեղծ լուրերը կվերանան բլոկչեյնների շնորհիվ: Տեղեկատվական ցանցերը, կառավարությունները եւ բիզնեսները կմիավորվեն` սոցիալական մեծ լրատվամիջոցներին տեղեկատվությունը բլոկչեյնի ալգորիթմների նման ալգորիթմներով զտել ստիպելու համար, որոնք կհաստատեն փաստերի իսկությունը:

4. Չինացիները կայուն կրիպտոարժույթ կթողարկեն` թվային յուան, որը շատ բարձր կայունություն կունենա` ներդրողներին գրավելու համար: Ներդրողները դա որպես չինական շուկայի բացություն կընկալեն եւ դրականորեն կվերաբերվեն առաջարկին: Դոլարը ստիպված կլինի բախվել այդպիսի մրցակցությանը չինացիների եւ ամերիկացիների միջեւ պոտենցիալ պատերազմի նոր փուլում:

5. Տեխնոլոգիաները թույլ կտան ապահովել մաքուր էներգիայի զարգացումը, որպեսզի յուրաքանչյուր տուն անկախություն ունենա մատակարարման գործում: Ինչպես կարծում են Saxo Bank-ում, միաձուլման էներգիան պատրաստ կլինի շուկա դուրս գալ ամենափոքր մասշտաբովներով` ալգորիթմի շնորհիվ, որն այն հասանելի կդարձնի անհատների համար: Արդյունքում, յուրաքանչյուր ընտանիք կկարողանա իրեն էներգիայով ապահովել, ինչը նրանց նաեւ հնարավորություն կտա հրաժարվել հողմաղացներից:

6. Գործազրկության պատճառով աշխատատեղերի քանակը կկրճատվի, սակայն արտադրողականությունն այնքան բարձր կլինի, որ հնարավոր կլինի բոլորին անվերապահ եկամուտ  վճարել: Նման փոփոխությունների առաջին հետեւանքը քաղաքներ աճի դադարեցումը կլինի:

7. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կկարողանա գնաճ առաջացնել: Տնտեսության վերականգնումն անխուսափելի է եւ իսկական բում կառաջացնի եւ հետեւաբար` գնաճ: Այն հարված կդառնա վարձավճարներին եւ ակտիվներին, իսկ կենտրոնական բանկերի արձագանքը տոկոսադրույքների բարձրացման տեսքով դեֆոլտի մի ամբողջ շղթայի կհանգեցնի:

8. Այսպիսի գնաճը կարող է նաեւ հարվածել արժույթներին եւ խթանել թանկարժեք եւ հազվագյուտ մետաղների պահանջարկը: Արծաթի գները կարող են կտրուկ թռիչք ունենալ նոր շուկաների ի հայտ գալու պատճառով:

9. Տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում ինտերնետի հասանելիության հնարավորություն կտան արբանյակների շնորհիվ, իսկ զարգացող տարածաշրջաններում կաճի կրթության եւ արտադրողականության մակարդակը: Մասնավորապես, գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արտադրողականության կտրուկ աճ կապահովի աշխարհի շատ գյուղական գոտիներում:

10. Մեծ առաջընթաց կանխարգելիչ բժշկության ոլորտում: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իր սկզբունքով քիչ է տարբերվում քաղցկեղի բուժումից: Ուստի covid-19-ի դեմ գործարկված կապիտալի զանգվածը թույլ կտա հսկայական ցատկ կատարել քաղցկեղի դեմ պայքարում, որը համեմատելի կլինի նրա հետ, ինչ տվեցին պատվաստանյութերն ու հակաբիոտիկները 20-րդ դարում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ