News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 24 150-ով, սա նոյեմբերի 25-ից ի վեր նոր դեպքերի նվազագույն թիվն է: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 236 787-ի, կիրակի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շտաբի տեղեկություններով՝ համեմատական արտահայտությամբ աճը 0,8 տոկոսից չի անցնում: Մեկ օրում աճի ամենացածր տեմպը գրանցվել է Տիվայի Հանրապետությունում, Նենեցական Ինքնավար կազմավորումում (0,1 տոկոս), Հրեական Ինքնավար կազմավորումում (0,4 տոկոս): Մասնավորապես՝ մեկ օրում 3 738 վարակված է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում, 1 539 վարակված՝ Մոսկվայի մարզում, 483 վարակված՝ Նիժեգորոդյան մարզում, 404 վարակված՝ Սվերդլովի մարզում, 391 վարակված՝ Ռոստովի մարզում: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 559 399 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 504-ով՝ ընդդեմ մեկ օր առաջվա 447-ի: Ինֆեկցիայի հետեւանքով ընդհանուր մահացել է 58 506 պացիենտ: Ըստ շտաբի տվյալների՝ հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականապես հնարավոր կլինի որոշել միայն համաճարակի ավարտվելուց հետո) շարունակում է մնալ 1,81 տոկոսի մակարդակում: Մեկ օրում, մասնավորապես գրանցվել է մահվան 80 դեպք Սանկտ Պետերբուրգում, 25՝ Ռոստովի մարզում, 20-ական՝ Մոսկվայի մարզում եւ Կրասնոյարսկի երկրամասում, 18՝ Սվերդլովի մարզում:

Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 19 847-ով՝ հասնելով մինչեւ 2 618 882-ի: Շտաբի տվյալների համաձայն՝ առողջացածների բաժինը մնացել է վարակվածների ընդհանուր թվի 80,9 տոկոսի մակարդակում: Մասնավորապես՝ մեկ օրում ապաքինվելու շնորհիվ դուրս են գրվել 1 423 պացիենտներ Մոսկվայի մարզում, 906՝ Սանկտ Պետերբուրգում, 478՝ Նիժեգորոդյան մարզում, 466՝ Կրասնոյարսկի երկրամասում, 422՝ Կարելիայի Հանրապետությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ