News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի նոր տարբերակը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Միացյալ Թագավորությունում, հիմա հայտնաբերվել է նաեւ Կիպրոսում. դրանով վարակված է 12 մարդ: Այս մասին տեղեկացրել է Կիպրոսի առողջապահության նախարարությունը՝ հայտնելով 19 անձանց անալիզների լրացուցիչ ստուգման արդյունքների մասին, որոնք ժամանել էին Մեծ Բրիտանիայից, եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական էր, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կիպրոսի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ «Միացյալ Թագավորությունից ժամանածների բոլոր դրական նմուշներն ուղարկվել են Կիպրոսի նյարդաբանության եւ գենետիկայի ինստիտուտ»: «2020 թվականի դեկտեմբերի 6-20-ը հետազոտված 19 նմուշից 12-ում նույնականացվել է VOC 202012/01 շտամը»,- նշված է հայտարարության մեջ:

Նախարարությունից պարզաբանել են, որ այդ թեստավորումն իրականացվել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի ընդարձակ ծրագրի շրջանակում:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը դեկտեմբերի 14-ին հայտնել էր, որ երկրի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարբերակ, որի հետ կարող է կապված լինել Անգլիայի հարավարեւելյան հատվածում COVID-19-ի արագ տարածումը: Դեկտեմբերի 19-ին երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ նախնական տեղեկություններով՝ նոր շտամը կարող է լինել 70 տոկոսով ավելի վարակիչ, սակայն ապացույցներ չկան, որ դրա հետեւանքով մահացության մակարդակն ավելի բարձր է:

Ներկայումս շատ երկրներ դադարեցրել են Միացյալ Թագավորության հետ ավիահաղորդակցությունը: Կիպրոսը դրան չէր դիմել, բայց դեկտեմբերի 21-ից եւ ծայրահեղ դեպքում մինչեւ հունվարի 10-ը մտցրել էր պարտադիր յոթնօրյա կարանտին՝ հետագա եռօրյա մեկուսացմամբ, որը պարտադիր է Մեծ Բրիտանիայից կղզի ժամանող բոլորի համար: Նրանց տեղավորում են դրա համար հատուկ հատկացված հյուրանոցներում, նրանց կեցության ծախսերը կիպրոսյան կողմն իր վրա է վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ