News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, որի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն ամենակոշտն էր ՌԴ-ի նկատմամբ:

Twitter-ի իր միկրոբլոգում Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Ադոլֆ Նորթենի վրձնին պատկանող «Մոսկվայից Նապոլեոնի նահանջը» հայտնի նկարը, որի ֆոնին Պոմպեոն հայտարարություն է տարածել:

Նկարի վրա արված է մեկնաբանություն. «Շարունակեք նույնկերպ, հզոր տղաներ»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ քաղաքականությամբ վարչակազմը ներկայիս վարչակազմն է:

«Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան... Եկեք խոսենք Ռուսաստանի մասին, ճեղքենք աղմուկը: Որեւէ վարչակազմ այդքան կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ, որքան մենք: Նայեք փաստերին»,-գրել է Մայք Պոմպեոն թվիթերյան իր միկրոբլոգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ