News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բոլոր կրիպտոարժույթների ընդհանուր շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, քանի որ բիթքոինի գինը հասել է իր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշներին, փոխանցում է Reuters-ը:

Հինգշաբթի օրը բիթքոինի գինն ավելացել էր եւ մարտին գրանցված 3.850 դոլարից հասել էր 38655 ԱՄՆ դոլարի: Սա մտահոգություններ էր առաջացրել գնաճի եւ դոլարի արժեզրկման հետ կապված: Կրիպտոարժույթը թափ է հավաքում հիմնական այն ներդրողների շրջանում, ովքեր ավելի ու ավելի են համոզվում, որ բիթքոինը երկարաժամկետ ակտիվ կլինի, այլ ոչ թե` սպեկուլյատիվ փուչիկ, ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ եւ ներդրողներ:

Chainlink-ի համահիմնադիր Սերգեյ Նազարովն ասել է, որ «հավատքի պակաս կա ավանդական հաստատությունների նկատմամբ, որն այս մեծ ռալին դեպի կրիպտոակտիվներ է տանում»: «Չնայած արտաքին դիտորդները կարող են ավելի քան 1 տրիլիոն դոլար գնահատվող կրիպտոարժույթի արդյունաբերությունն աներեւակայելի կարեւոր նշաձող համարել` մեր ոլորտն իրականում դեռ զարգացման եւ աճի ամենավաղ փուլերից մեկում է գտնվում»,- ասել է Նազարովը:

CoinMarketCap-ի տվյալների համաձայն` բոլոր կրիպտոարժույթների շուկայական գագաթը հինգշաբթի աճել է 10 տոկոսով եւ կազմել 1.042 տրիլիոն դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի մոտ 69 տոկոսը: Դրան հաջորդում է Ethereum-ը` 13 տոկոս բաժնեմասով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ