News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հունիսի 8-ին Վրաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարությունների միջեւ տեղի կունենա քաղաքական խորհրդակցություններ, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Քաղաքական խորհրդակցությունները կսկսվեն հունիսի 8-ին, որը կտեւի 2-3 օր»,-այսօր` հունիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:

Գերմանական պատվիրակությունը, որը ղեկավարում է Վրաստանում Գերմանիայի նախկին դեսպան Պատրիցիա Փլորը, Թբիլիսի կժամանի հունիսի 7-ին:

«Գերմանիայի հետ բավականին հագեցած գրաֆիկ ունենք: Խոսքը վերաբերում է ոչ միայն երկկողման հարաբերություններին, այլեւ այդ ձեւաչափով կքննարկվեն նաեւ քաղաքական հարցեր»,-նշել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳ նախարարության համար արդեն  ավանդույթ է դարձել տարբեր պետությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ