News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բորել. Կապիտոլիումի դիմաց անկարգությունները մերկացրել են ժողովրդավարական արժեքների անկառավարելի դեգրադացիայի եւ սոցցանցերում ապատեղեկատվության տարածման վտանգը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այն ինչ մենք տեսանք չորեքշաբթի օրը, աշխարհում վերջին տարիներին տեղի ունեցող տագնապալի իրադարձությունների կուլմինացիան էր: Դա պետք է տագնապալի ազդանշան լինի ժողովրդավարության բոլոր կողմնակիցների համար»,-նշել է նա:

«Բոլորը պետք է հասկանան, որ եթե մենք հաշտվում ենք անհաջողությունների հետ, նույնիսկ եթե դրանք աննշան են թվում, ժողովրդավարությունը, դրա արժեքներն ու ինստիտուտները կարող են վերջին հաշվով եւ անդառնալիորեն մահանալ»,-ասել է Բորելը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ ապատեղեկատվությունն իրական սպառնալիք է ժողովրդավարության համար:

Բորելը կոչ է արել կարգավորել սոցցանցերն ու ասել է, որ հենց ընկերությունները չեն կարող ինքնուրույն դա անել:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել է սոցցանցերում ֆեյք նորությունների կանխման կանոններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ