News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարը եւ նախագահ Բայդենի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում կարող են գազային պատերազմի հանգեցնել, հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով Svenska Dagbladet-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ դեմոկրատը դեռ փոխնախագահի պաշտոնում էր հայտարարել, որ երբ Բալթիկ ծովի հատակով անցնող խողովակաշարը շահագործման հանձնվի, Եվրոպան ավելի մեծ կախվածության մեջ կընկնի ռուսական գազից: Ընդ որում, քաղաքական գործիչը նշել էր, որ ամենալավ այլընտրանքն ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի մատակարարումների ձեռք բերումը կլինի:

Այդպիսով, հեղինակը կարծում է, որ Բայդենը կարող է ռուսական նախագծի ավելի մեծ հակառակորդ լինել, քան ներկայիս ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը:

Նյութում «Հյուսիսային հոսք -2»-ի կառուցումը որպես լուծում է ներկայացվում Շվեդիայի համար: Նշվում է, որ Շվեդիայի կառավարությունը գազատարի կառուցումը հաստատել էր դեռեւս 2018-ի հունիսին: Ընդ որում, ըստ պարբերականի, «Հյուսիսային հոսք 2»-ին մշտական աջակցության համար կարելի է հույս դնել ԳԴՀ-ի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ