News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 8-ին պետք է դատարան ներկայանա այն բանից հետո, երբ կոռուպցիայի գործով նրա հանդեպ դատավարությունը կարանտինի պատճառով հետաձգվել էր, հայտնում է AFP-ն:

Կաշառքի, խարդախության եւ վստահության չարաշահման գործով Նեթանյահուի դատավարությունը սկսվել էր անցած տարվա մայիսին, եւ վարչապետը հեռացվել էր հետագա նիստերից, քանի որ նրա փաստաբանները ավելի շատ ժամանակ էին պահանջել ապացույցներին ծանոթանալու համար:

Իսրայելի վարչապետը պետք է դատարան ներկայանար հունվարի 13-ին՝ մեղադրանքներին պաշտոնական պատասխան տալու համար, բայց նիստը հետաձգվել է Covid-19 համավարակի հետ կապված կարանտինի պատճառով:

Դեկտեմբերին Իսրայելը համապետական համավարակի սկսվելուց հետո սահմանել է երրորդ համապետական կարանտինը, սակայն ուրբաթ օրը խստացրել է սահմանափակումները: Ներկայումս կարանտինի ավարտը նշանակված է հունվարի 21-ին:

71-ամյա Նեթանյահուն Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է երկրի պատմության մեջ եւ առաջինը, ով մեղադրվում է պաշտոնավարման ընթացքում:

Վարչապետը, որը պետք է վերընտրվի մարտին, ասում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները վհուկների որսի մի մասն են՝ իրեն պաշտոնանկ անելու համար:

Մեղադրող կողմը հավաքել է ավելի քան 300 վկայի՝ իր պնդումները հաստատելու համար: Դատախազները պնդում են, որ Նեթանյահուն ոչ պատշաճ նվերներ է ընդունել եւ փորձել է անօրինական կերպով առեւտրի առարկա դարձնել մեդիամագնատների ծառայությունները՝ դրական լուսաբանման դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ