News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում Կապիտոլիումի դիմաց անկարգությունների ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի ամբիոնը դուրս բերած տղամարդուն գրավի դիմաց ազատ են արձակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Ըստ գործակալության տվյալների՝ 25 հազար դոլարի չափով գրավի գումարը սահմանվել է երկուշաբթի կարճ դատական նիստի ընթացքում: 36-ամյա Ադամ Ջոնսոնը զրկվել է ճանապարհորդելու հնարավորությունից, ինչպես նաեւ պարտավորվել հետեւել պարեկային ժամը 21:00-ից մինչեւ 06:00: Տղամարդը ձերբակալվել էր անցած շաբաթ ԱՄՆ արդարադատության նախարարության խնդրանքով:

АP-ի տեղեկություններով՝ ավելի ուշ ամբիոնը, որի արժեքը գնահատվում է հազար դոլար, հայտնաբերվել է Կոնգրեսի շենքի միջանցքներից մեկում:

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով խոչընդոտել նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որում հաղթել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: Կոնգրեսում դեմոկրատները Թրամփին մեղադրել են խռովություն հրահրելու մեջ եւ պահանջել իշխանությունից նրա հեռացումը: Նման կերպ են արտահայտվել նաեւ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ:

Բողոքի ակցիաների հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել, նրանց թվում են տրանսպորտի եւ կրթության նախարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ