News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ցանկանում եմ պարզ զրույց ունենալ ձեզ հետ Արցախի հիմնախնդիրների, կառավարման ոլորտում անելիքների, նաեւ իմ աշխատանքի մասին։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, որը մինեւ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ը Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր։

Արտակ Բեգլարյանն ասել է, որ իր գործառույթների մեջ են մտնում նախագահի լիազորությունների իրականացման ապահովումը,  նախարարությունների ու մյուս գերատեսչությունների աշխատանքի համակարգումն ու վարչարարությունը։

«Իմ հիմնական նպատակներից մեկը հնարավորին արագ բարեփոխումներն են ու քաղաքացիների հետ շփումներում հետադարձ կապի ապահովումը։ Նախագահի աշխատակազմում ստեղծվելու են զանգերի եւ ընդունելության կենտրոններ։ Այդ մոտեցումը տարածվելու է նաեւ մյուս պետական մարմիններում։ Մյուս ուղղությունը բարեգործական ծրագրերի համակարգումն է, որոնք շատ են։ Մեկ այլ կաեւոր ուղղությունը տեղեկատվական քաղաքականությունն է։ Նաեւ մարդկային ռեսուրսների կառավարումը, ընդգրկելու ենք փորձագետներ ու մասնագետներ, իրականացնելու ենք երկարաժամկետ ծրագրեր», ասել է Ա․Բեգլարյանը։

Արցախի գլխավոր առաջնահերթությունը անվտանգության խնդիրն է․

«Իհարկե, այստեղ ավելի շատ խնդիրներ կան, քան մինչեւ պատերազմը, սակայն դա չի նշանակում, որ չպետք է աշխատենք ու պայքարենք։ Առաջնագիծը 2,5 անգամ երկարել է, բնակավայարերը շատ են մոտեցել առաջնագծին, բայց Պաշտպանության բանակի եւ անվտանգության համակարգի մյուս բաղադրիչների աշխատանքի համակարգումով պետք է աշխատենք առավելագույն անտանգություն ապահովենք, հանդես բերենք մաքսիմալ դիմադրողականություն», ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Հաջորդ խնդիրն, ըստ Ա․Բեգլարյանի, Արցախի սուբյեկտայնության բարձրացումն է, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման քայլերը շարունակելը, եւ այս հարթությունում դրական միտումներ կան։

«Մյուսը գերիների հարցն է, որը մեզ ամենաշատն է հուզում։ Ցավոք, մինչեւ հիմա Ադրբեջանը հանցավոր ապակառուցողականություն է դրսեւորում, ինչի պատճառով շատ զինծառայողների ու բնակիչների ճակատագրերը հայտնի չեն, կան, որ հայտնի են եւ գտնվում են Ադրբեջանում․ ամեն ինչ պետք է անենք ամենաարագ կերպով նրանց հայրենիք վերադարձնելու համար։ Պետությունը բոլոր հնարավոր լծակները պետք է կիրառի այս խնդրում բեկում մտցնելու համար։ Հաջորդը տեղահանված քաղաքացների սոցիալական խնդիրներն են՝ հիմնականում կացարանների հարցն է։ Այս խնդրում ծրագրերի արդյունավետության եւ հասցեականության խնդիրներ կան։ Հաջորդը, որի մասին քիչ են խոսում, վիրավորներին ու հոգեբանական տրավմաներ ունեցողներին աջակցությունն է։ Այստեղ շատ անելիքներ կան,պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների ջանքերով պետք է վերականգնենք բոլորի առողջությունը, այլապես տարիների ընթացքում հանրային առողջության ու հասարակության զարգացման լուրջ խնդիրներ կունենանք։ Հասարակության մեջ սրվել է անարդարության զգացումը․ այստեղ մեծ գործ ունի անելու պետությունը։ Մենք բոլորս միմյանց հանդեպ պետք է ունենանք փոխվտսահության բարձր մակարդակ, պետք է փորձենք ձեռք-ձեռքի տված առաջ գնալ եւ վերականգնել մեր հայրենիքը։ Մյուսը՝ կարգուկանոնի խնդիրն է, ինչը պայմանավորված է պատերազմի հետեւանքներով։ Հաջորդը սոցիալ-տնտեսական ոլորտն է․ ճգնաժամը հաղթահարելուց հետո պետք է դուրս գանք զարգացման ուղի», ասել է Արտակ Բեգլարյանը, որի խոսքով՝ Արցախի ապագան պայմանավորված է մեր այստեղ ապրելով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ