News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Սաքսոնիա դաշնային հողը պատրասվում է ստեղծել «հարկադիր տեղաբաշխման» հատուկ հաստատություն այն քաղաքացիների համար, որոնք բազմիցս խախտել են կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինը, հաղորդում է  Gazeta-ն՝ հղում անելով Bild պարբերականին:

Իշխանությունները ցանկանում են այդ նպատակով վերակազմակերպել Դրեզդենում փախստականների առաջնային ընդունման կենտրոնը, որը կառուցվել է 2017 թվականին:

Պարբերականի տվյալներով՝ պարսպով շրջապատված տարածքը կպահպանվի ոստիկանության կողմից: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի պայմաններ եւ ծախսեր կունենա հաստատությունը:

Վերջին տվյալներով՝ Գերմանիայում գրանցված է COVID-19-ով վարակված 2,02 դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ