News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փետրվարի 1-2-ը Թուրքիան Կարսում կանցկացնի զորավարժություններ, որին կմասնակցեն նաեւ ադրբեջանական զորքերը, հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը՝ հղում անելով Haberturk թուրքական պարբերականին:

«Զորավարժություններում, որոնց կմասնակցեն նաեւ Ադրբեջանի Զինված ուժերը, գործարկվեն տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկջոկատայինների հրամանատարության անձնական կազմը, հաջուկջոկատայիններ եւ ուղղաթիռներ»,-նշում է պարբերականը:

Haberturk-ի տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նաեւ կմասնակցեն հրաձգության ուղղությամբ հատուկ զորավարժություննեին:

«Զորավարժությունների նպատակն է ապահովել համագործակցություն եւ համակարգում համատեղ գործողություններ անցկացնելիս, ստուգել սպառազինության եւ տրանսպորտային միջոցների աշխատունակությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, առաջադրված խնդիրներից մեկն է զորքերի մարտունակությունը ստուգելը, այդ թվում՝ խորը ձյան պայմաններում եւ սառնամանիքին հրաձգությունը, ձմեռային պայմաններում պատրաստվածության մակարդակի բարձրացումը,  դաշտային պայմանների հարմարությունները, տեղակայումը, մատակարարումն ու տեխնիկական ապահովումը, ինչպես նաեւ հրամանատարության համակարգերի աշխատանքների ապահովումը:

Զորավարժություններում կմշակվեն հարձակումները, դեսանտային գործողությունները, օդային գործողությունները, ավիատրանսպորտային եւ նյութատեխնիկական աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ