News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ, հաղորդում է AP-ը:

Մինչ Անկարա ժամանելը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը նշել է 2020 թվականի դժվարություններն ու նախազգուշացրել, որ «կրակի հետ խաղը չի կրկնվի»:

Այցը կանցկացվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածության թուլացման ֆոնին:

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ Թուրքիան տարեսկզբից ազդանշաններ է ուղարկել լարվածության թուլացման մասին ոչ միայն խոսքերով, այլ նաեւ գործողություններում»,-ասել է Մաասը: Նա հավելել է, որ Հունաստանի հետ բանակցություններին վերադարձը «կարեւոր քայլ» է, իսկ Barbaros Hayreddin Pasa հետազոտական նավի դուրսբերումը «դրական ազդանշան Անկարայի համար»:

Դեկտեմբերին Եվրամիությունը կանաչ լույս էր տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը գազի պաշարների հետախուզման համար ջրերում, որոնց հավակնում են ԵՄ անդամներ Հունաստանը եւ Կիպրոսը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ