News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թիվ մեկ խնդիրը այս պահին ես համարում եմ գերիների հարցը, որ տղաները օր առաջ վերադառնան Հայաստան, չեմ ուզում նոր պատերազմի մասին հիմա խոսել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք համամիտ է իր գործընկեր Լենա Նազարյանի հետ, որ հետադիմական ու վնասակար են հզորանալու, վերազինվելու եւ մեր բաժին հաղթանակը ունենալու կարծիքները։

«Ես չեմ ուզում նոր պատերազմի մասին հիմա խոսել։ Ցանկացած պարագայում ամենակարեւոր բանը, որը մեզ անհրաժեշտ է՝ երկրի հզորացումն է։ Այդ մասին խոսելն այս պահին վաղ եմ համարում, կգա ժամանակը՝ միանշանակ կխոսենք»,- նշեց նա։

Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը եւ դրա ընթացքում ռազմագերիների հարցին լուծում չտալու հանգամանքին՝ Կարեն Սարուխանյանն ասաց․

«Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոսեց եւ ներկայացրեց, որ ցավոք, այդ պահին բանակցությունները չստացվեց։ Բայց ես վստահ եմ, որ բանակցությունները շարունակվում են եւ հենց մենք այստեղ պետք է այնպես անենք, որ հանկարծ չվնասենք, չխանգարեք այդ բանակցություններին, որովհետեւ հարցը շատ նուրբ է, եւ մարդիկ՝ նույնիսկ ԱԺ-ում տեսանք, որ ոգեւորված ելույթներ են ունենում, փորձում են քաղաքականացնել, քաղաքական դիվիդենտներ շահել, բայց առհասարակ, մենք էլ կարող ենք բոցաշունչ ելույթներ ունենալ, խոսել այդ մասին, հիշեցնել իրենց անցյալը, բայց պետք է հաշվի առնենք շատ կարեւոր մի հանգամանք, որ մենք ունենք բազմաթիվ գերիներ, ովքեր թշնամու տարածքում են եւ այստեղ ցանկացած ոչ կոռեկտ, կոպիտ հռետորաբանություն կարող է վնասել նրանց»։

Ըստ պատգամավորի՝ ռազմագերիների վերադարձի հարցը միանգամից լուծվող հարց չէր։ Նա վստահություն հայտնեց, որ ռազմագերիները վերադառնալու են, չնշելով, թե երբ իշխանությանը կհաջողվի լուծել այդ հարցը։

«Փաշինյանն անելու է ամեն հնարավորը, որ ռազմագերիների հարցը օր առաջ լուծվի»,- նշեց նա։

«Իմ քայլի» պատգամավորը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ պարտված ղեկավարը ունակ չէ միջազգային հարթակներում պետություն ներկայացնել եւ բանակցություններ վարել, հաջողություն ունենալ։

«Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ի զորու է, այլեւ այս փուլում որեւէ մեկը չի կարող ավելի լավ բանակցություն վարել ի նպաստ Հայաստանի Հանրապետության, քան երկրի վարչապետն է», ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ