News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս օրենսդրական փաթեթով, որն ի դեմս արդարադատության նախարարության ներկայացրել է Կառավարությունը, առաջարկվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատարան, ինչպես նաեւ համապատասխան վերաքննիչ դատարան: Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովում Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ընդ որում՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձը կգերազանցի Վճռաբեկ դատարանի նրանց գործընկերների աշխատավարձը, ինչը «թույլ կտա խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից»: «Արդյունքում կանցկացվի մասնագիտական քննություն համապատասխան կոռուպցիոն գործերով, ինչը կնպաստի մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը»,- նշեց Բադասյանը:

Այսպիսով, առաջարկվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ ոչ պակաս 25 դատավորների կազմով, ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացում պատշաճ պրոֆեսիոնալիզմ ապահովելու համար:

Օրենսդրական փաթեթը նաեւ նախատեսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված վերաքննիչ դատարանի ստեղծում:

Նախարարը նաեւ շեշտեց, որ դատավորների նշված թիվը դեռեւս վերջնական չէ եւ կարող է առաջին-երկրորդ ընթերցումների ժամանակ փոփոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ