News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր մտահոգություն կա, թե արդյոք սա կդառնա լիարժեք քայլ այն հարցերի լուծման ճանապարհին, թե՞ կլինի մի կիսաքայլ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ես իրավաբան չեմ եւ հիմա ինչ առաջարկեմ, կարող է թվալ ոչ համապատասխան օրենքներին կամ Սահմանադրությանը: Ներող եղեք այդ դեպքում: Մյուս կողմից չլինելով իրավաբան, հասկանում եմ, թե այս օրենքն ինչ նպատակ է հետապնդում, բայց այդ նպատակին չի հասնի: Որովհետեւ երբ մենք հաստատում ենք, որ էսօր գործող դատավորները բացարձակ անկախ են գործադիր եւ օրենսդիր իշխանություններից, ինչը շատ լավ է, եւ գտնվում են միանշանակ կախվածության մեջ նախկին իշխանություններից, ինչը շատ վատ է, դա նշանակում է, որ մենք այդ պատճառով ենք այդ ճանապարհով գնում,  որ փորձենք լուծումներ գտնել: Մենք ոունենք առաջին ատյան, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան: Բոլոր գործերը կգնան Վճռաբեկ դատարան եւ կարժանանան այն բախտին, ինչը մենք չէինք ցանկանա, որ արժանանային:

Արդյոք կարելի է մտածել այն հարցի շուրջ, որ Վճռաբեկ դատարանում ստեղծվի եւս մեկ պալատ, որպեսզի այդ պալատում քննվեն այն հարցերը, որոնք հասել են Վճռաբեկ առաջին եւ երկրորդ ատյաններում քննարկումներից հետո»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ