News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախում, մասնավորապես Շուշիում դեռեւս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու եւ տարհանելու համար նոյեմբերի 26-ին պաշտոնական գրությամբ դիմել էի ՀՀ-ում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ խնդրելով օգնել Արցախում խաղաղապահական գործունեություն իրականցնող զորքերի ղեկավար գեներալ-լեյտենանտ Ռուսամ Մուրադովի միջնորդությամբ եւ ադրբեջանական կողմի համաձայնությամբ՝ փոքրաթիվ օպերատիվ խմբով Շուշի մուտք գործելու թույլատվություն ձեռքբերել, որպեսզի հնարավոր լինի տարհանել կամ գոնե տեղում տեսանկարահանել Շուշիի 4 պետական եւ 2 մասնավոր թանգարանների ցուցանմուշները (իրավական առումով սա մեզ ապագայում պետք է գալու՝ ապացուցելու Ադրբեջանի կողմից եւս մեկ հնարավոր ռազմական հանցագործության փաստը)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբկցության պատգամավոր Աննա Կոստնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթական քննարկումներից մեկի ժամանակ կարեւորել էր Արցախում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ տեղեկացրել, որ խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ազուլեի հետ, ով հայտարարել էր, որ մոտ ժամանակներս հատուկ առաքելությամբ խումբ է պատրաստվում ուղարկել Արցախ՝ տեղում գնահատելու բոլոր պատմական վայրերի ու մշակութային արժեքների վնասման ծավալները, դրանց վերականգնման հնարավորությունը եւ պահպանման հարցը։

Ասել կուզեմ՝ ՌԴ պաշտոնական եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության մակարդակով արվել են շատ հստակ հայտարարություններ․ ի՞նչ է անում մեր կառավարությունը՝ պատմամշակութային ժառանգությունը ադրբեջանցիների հանցագործ ձեռքերից փրկելու համար։

Հ․Գ․ Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության եւ մշակույթի 197 հուշարձան (158 միավոր), Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700–ից ավելի նմուշներ, ընդ որում, երկրաբանության թանգարանում ներկայացված էին ինչպես Արցախի տարածքում հայտնաբերված օգտակար հանածոներ, այնպես էլ` երկրաբանական առումով հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային նմուշներ»:

Արցախում, մասնավորապես Շուշիում դեռևս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու և տարհանելու համար նոյեմբերի 26-ին...

Опубликовано Anna Kostanyan Вторник, 19 января 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ